AM
13 May 2005 - 07:41 AMT

ՔՐԴԵՐԸ ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԵՆ ԽՆԴՐՈՒՄ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆԸ ՄԱՍՆԱԿԻՑ ԼԻՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Քրդական «Էոզկյուր գյունդեմ» թերթն իր ինտերնետ-կայքում շոշափելով Հայոց ցեղասպանության թեման` հայ ժողովրդից ներողություն է խնդրել լռության եւ մասնակից լինելու համար, տեղեկացնում է թուրքական «Մարմարա» թերթը: Թերթում նշվում է, որ այդ ինտերնետ-կայքում ընդլայնված տեղեկատվություն է տեղադրված դարասկզբի իրադարձությունների, հայ ժողովրդի զրկանքների եւ տանջանքների մասին: