Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Ժակ Ռոգեն չեղյալ է հայտարարել իր այցելությունը 2016-ի Օլիմպիադայի մայրաքաղաք՝ Ռիո դե Ժանեյրո: Այսպիսով, նա բաց կթողնի խաղերի նախապատրաստության վերաբերյալ առանցքային հանդիպումներից մեկը:
ՄՕԿ հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Մարկ Ադամսը հայտարարել է, որ բժիշկները խորհուրդ են տվել պաշտոնյային զերծ մնալ երկարատև թռիչքներից վերջերս տարած ազդրի վիրահատությունից հետո:
Ժակ Ռոգեն պլանավորել էր այցելել Ռիո դե Ժանեյրո գալիք հանգստյան օրերին մի շարք խորհրդակցություններ անցկացնելու համար, որտեղ բրիտանացի կազմակերպիչները կփոխանցեն իրենց փորձը բրազիլացի գործընկերներին:






