AM
13 May 2005 - 08:03 AMT

ԲԵՅՐՈՒԹՈՒՄ ԿԱՅԱՑԵԼ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ

Բեյրութի «Հակոբ Տեր-Մելքոնյան» սրահում ներկայացվել է Հայոց ցեղասպանության մասին բեմադրություն, տեղեկացնում է «Երկիր» թերթը: Բեմադրությունը, որը ներկայացվել է ըստ Մկրտիչ Խերանյանի «Շխոնց Միհրան» վիպակի եւ հրատարակվել Երեւանում 1963 թվականին «Հե՜յ, մարդ, ու՞ր կերթաս» վերնագրով, ըստ Փարիզում լույս տեսնող «Յառաջ» թերթի կարողացել է փոխանցել 90-ամյա վաղեմության դեպքերի իրական պատկերը: Վիպակի դեպքերը տեղի են ունենում Վան քաղաքում, որը կորցնելով գլխավոր հերոս Մխոնց Միհրանը հաստատվում է Երեւանում, սակայն ամեն վայրկյան հիշում է իր քաղաքը: Բեմադրության ռեժիսորը եւ գլխավոր դերակատարը Դավիդ Հակոբյանն է: