Ադրբեջանի Միլի մեջլիսի նախագահ Մուրթուզ Ալեսքերովը հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցերով ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը չի կարելի անվանել բավարար, միջնորդները չեն կատարում ղարաբաղյան հիմնախնդրի լուծմանն ուղղված իրենց պարտավորությունները: Այս մասին նա հայտարարել է Ադրբեջանում Հունաստանի դեսպան Տեմիստոկլես Դիմիդիսի հետ հանդիպման ընթացքում, տեղեկացնում է Բաքվի «525» թերթը: Իր հերթին, Հունաստանի դեսպան Տ.Դիմիդիսն ասել է, որ նրա երկիրը կողմնակից է հակամարտությունը խաղաղ բանակցությունների ճանապարհով կարգավորելուն` «պահպանելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»: