ԱՊՀ երկրների ինստիտուտի Անդրկովկասի հարցերով բաժնի վարիչ Միխայիլ Ալեքսանդրովը հայտարարել է, որ Վրաստանից ռուսաստանյան ռազմակայանների դուրսբերման հետ կապված իրավիճակը թեժանում է, տեղեկացնում է «ՄեւԿ» գործակալությունը: «Եվ ես մտածում եմ, որ մեր կողմից պահանջվում է էլ ավելի խստություն ցուցաբերել: Վրացիներին պետք է իրենց տեղը ցույց տալ, նրանք վերջանականապես չափն անցել են: Ես կարծում եմ, որ նրանք օգտագործում են այն փաստը, որ Բուշը ժամանել է Թբիլիսի, ինչպես վստահության ստեղծման փորձ, որ նրանք կստանան ԱՄՆ 100-տոկոսանոց աջակցությունը, այդ թվում նաեւ ռազմական` Ռուսաստանի հետ ճգնաժամի դեպքում»,- նշել է նա: «Սակայն ես չեմ կարծում եմ, որ նման ակնկալիքներն իրոք համապատասխանում են իրականությանը: Ամերիկացիներն ինչ որ մեկին ռազմական օգնություն ցուցաբերելու հնարավորություն առայժմ չունեն, ավելին` մեզ հետ հակամարտության մեջ մտնելը նրանց հիմա բոլորովին ձեռնտու չէ: Այդ պատճառով պետք է գործել վճռականորեն, սակայն հանգիստ»,- ավելացրել է նա: Նրա կարծիքով` այժմ բոլոր պաշտոնական մակարդակներում պետք է խոսել, որ իրավիճակը զարգանում է հատկապես այն սցենարով, ինչպիսին եղել է 1948 թվականի բեռլինյան ճգնաժամի ժամանակ: «Այսինքն, շրջափակվում են մեր ռազմակայանները, իսկ մենք ստեղծում ենք օդային կամուրջ: Համապատասխանորեն, մեր ռազմածովային խմբավորումները մոտենում են Բաթումիին` այնտեղ տեղակայված մեր ռազմակայանին ուժային աջակցություն ցուցաբերելու համար: Եվ միաժամանակ, Աբխազիայի տարածքից բեռնատար ուղղաթիռներով կատարվում է բեռնատեղափոխություն: Ընդ որում կարելի է նույնիսկ առանց բեռների մի քանի ցուցադրական թռիչքներ կատարել դեպի այդ ռազմակայանների տարածք, որպեսզի ցույց տալ, որ օդային կամուրջը գործում: Իսկ եթե վրացիները սկսեն գնդակոծել մեր ուղղաթիռները, ապա նրանց կրակակետերին պետք է հարվածի մեր նավատորմը, եւ նրանց կապի ղեկավարման կենտրոններին եւ Գլխավոր շտաբին նույնպես` թեւավոր հրթիռներով: Դրա համար շատ հրթիռներ պետք չեն, մեկը լիովին բավական է, որպեսզի միանգամից խելքի գան»,- հայտարարել է Միխայիլ Ալեքսանդրովը: «Ինչ վերաբերում է Ախալքալակիի ռազմակայանին, ապա այդ կայանը Հայաստանի սահմանին մոտ է գտնվում , իսկ այնտեղ մենք ռազմակայան ունենք Գյումրիում: Ուրեմն այսպես, այդ ռազմակայանի տարածքից պետք է կազմակերպել օդային կամուրջ դեպի Ախալքալակիում գտնվող ռազմակայանի տարածք: Եվ վրացիները կունենա՞ն ինչ որ ընտրություն: Կամ պետք է գնալ բացահայտ ռազմական ընդհարման` սկսելով գնդակոծել մեր ինքնաթիռները, դրան ի պատասխան մենք պետք է մի քանի հարված հասցնենք, ինչը նրանց միանգամից խելքի կբերի: Կամ էլ ստիպված կլինեն հաշտվել օդային կամրջի հետ, այդ ժամանակ իրավիճակը ճգնաժամային կլինի մի քանի ամիս: Եվ այդ ժամանակ այստեղ, հնարավոր է, մի քանի ամիս լինի ճգնաժամային իրավիճակ, իսկ հետո ինչ որ որոշում նրանք կկայացնեն, քանզի կհասկանան, որ շանտաժի եւ սպառնալիքի միջոցով ոչնչի չեն հասել եւ ստիպված կլինեն գնալ խելամիտ փոխզիջման, որը եւ նրանց առաջարկվել էր»,- եզրափակել է նա: