ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները «Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ ուղղակի երկխոսության առաջխաղացման հույս են հայտնել»: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Յակովենկոն, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը: Նա հիշեցրել է, որ նախօրեին Վարշավայում կայացել է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Իլհամ Ալիեւի հետ: Հանդիպմանը մասնակցել են Ռուսաստանի եւ Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավարներ Սերգեյ Լավրովը եւ Միշել Բառնյեն, ԱՄՆ-ի եւ ԵԱՀԿ ներկայացուցիչները: Այնուհետեւ կայացել է Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների առանձնազրույցը: