Ռուսաստանում մեկնարկել է 2014-ի Օլիմպիական խաղերի խորհրդանիշներով լիցենզավորված արտադրանքի վաճառքը: 122 ռուսական քաղաքներում սկսել են վաճառել ապրանքներ օլիմպիական և պարալիմպիկ խաղերի խորհրդանիշներով: Ընդ որում նման ձևաչափի բաժիններ ձմեռային խաղերի պրակիտկայում բացվել են առաջին անգամ: «Սպորտմաստեր» խանութների ցանցում օլիմպիական արտադրանքի համար բացվել է հատուկ բաժին: Ամենաէժան հուշնվերնի գինը 2 դոլար է:
Սոչիի ՕԽ կազմկոմիտեի նախագահ Դմիտրի Չեռնիշենկոն մասնակցել է օլիմպիական բաժնի բացման արարողությանը: Ողջ Ռուսաստանում «Սպորտմաստերի» խանութներում բացվել են շուրջ 300 օլիմպիական բաժիններ: «Սոչի 2014» լիցեզնավորված ապրանքներն ունեն պաշտպանության նշաններ:






