AM
17 May 2005 - 06:24 AMT

ԹՈՒՐՔԻԱՅԻ ՎԱՐՉԱՊԵՏԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՊԱՀԱՆՋԵԼ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՐԽԻՎՆԵՐԻ ԲԱՑՈՒՄԸ

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ էրդողանը պահանջում է բացել հայկական արխիվները: Այս մասին նա հայտարարել է Վարշավայում Եվրախորհրդի գագաթնաժողովում, հաղորդում է AFP: Նրա խոսքերով` «կասկածելի ցեղասպանության» հարցը պետք է հետազոտվի պատմաբանների եւ այլ փորձագետների կողմից: Միեւնույն ժամանակ նա նշել է, որ հետազոտությունների հիմքում պետք է լինեին «փաստաթղթեր եւ փաստեր», եւ ոչ թե լոբբինգով զբաղվող մարդկանց գործունեություն, հայտարարել է Էրդողանը: