AM
17 May 2005 - 06:44 AMT

Ի.ԱԼԻԵՎ. ԲԱՔՎԻ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴՐԻՀԱՐՑՈՒՄ ԱՆՓՈՓՈԽ Է ՄՆՈՒՄ

Ադրբեջանի դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում անփոփոխ է մնում: Այս մասին լրագրողներին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը` մեկնաբանելով կիրակի օրը Վրաշավայում կայացած Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպումը, տեղեկացնում է «Երկիր» թերթը: Հարցազրույցում, որը ցուցադրվել է ադրբեջանական բոլոր հեռուստաալիքներով, Ալիեւը նշել է, որ «կողմերը շարունակում են բանակցությունները», սակայն, «ըստ պայմանավորվածության, հանդիպման մանրամասները չեն հրապարակվի»: Ռոբերտ Քոչարյանի հետ բանակցությունների արդյունքների մասին Ադրբեջանի նախագահը հայտնել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանին, որի հետ հանդիպել է նույն օրը: Ի.Ալիեւը հույս է հայտնել, որ բանակցությունների շնորհիվ կհաջողվի հասնել ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ լուծմանը: Միեունույն ժամանակ բանակցություններին մասնակցած Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը նշել է, որ ««բանակցային գործընթացում արմատական բեկում ձեռք չի բերվել», «կողմերը քննարկել են կարգավորման հարցեր Պրագայի գործընթացի շրջանակներում»: