AM
20 Նոյեմբեր 2012 - 06:34 AMT

«Կրասնոդարը» Ռուսաստանի առաջնության 16-րդ տուրում հաղթանակ է տարել «Թերեքի» նկատմամբ

«Կրասնոդար» ֆուտբոլային ակումբը Ռուսաստանի առաջնության 16-րդ տուրում 3:0 հաշվով հաղթանակ է տոնել «Թերեքի» նկատմամբ:

Յուրա Մովսիսյանի թիմը 22 միավորով վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է 9-րդ հորիզոնականը: «Կրասնոդարի» հաջորդ խաղը կկայանա նոյեմբերի 24-ին Մոսկվայի «Լոկոմոտիվի» դեմ:

«Կրասնոդարի» գլխավոր մարզիչ Սլավոլյուբ Մուսլինն ընդգծել է իր թիմի հաղթանակի օրինաչափությունը: Մարզիչը խոստովանել է, որ Մովսիսյանի հետ իրենց կազմն էլ ավելի ուժեղ կլինի. «Հուսով եմ, որ նա կհասցնի վերականգնվել մինչև «Կուբաի» հետ խաղը, որը կկայանա նոյեմբերի 30-ին: Դժվար է լինելու, քանի որ նա երկար ժամանակ չի մարզվել, սակայն մենք հույսներս նրա վրա ենք դնում»: