Ֆուջեյրայում շարունակվում է շախմատի միջազգային օփեն մրցաշարը: 7-րդ տուրում հայ գրոսմայստերներ Տիգրան Պետրոյանն ու Զավեն Անդրիասյանը խաղացել են իրար դեմ և միավորներ կիսել:
Նրանք հավաքել են 4-ական միավոր և կիսում են 15-26-րդ հորիզոնականները: Մրցաշարային աղյուսակը գլխավորում է ուկրաինացի Սերգեյ Ֆեոդորչուկը, ով ունի 5 միավոր:
Հաջորդ տուրում Պետրոսյանը կխաղա Ադրբեջանը ներկայացնող Հադիր Հուսեյնովի հետ, իսկ Անդրիասյանի մրցակիցը կլինի Հնդկաստանի ներկայացուցիչ Սվայանգսու Սատյապրագյանը:
Մրցաշարը կավարտվի նոյեմբերի 21-ին:






