Դևիսի Գավաթում տարած հաղթանակի շնորհիվ Չեխիայի հավաքականը մոտեցել է Իսպանիայի հավաքականին, որը շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը:
Թենիսի տղամարդկանց հավաքականների դասակարգման թարմացված տարբերակում Չեխիան Իսպանիայից ետ է մնում 4172,81 միավորով: Իսպանիան ունի 34125 միավոր: 3-րդ հորիզոնականում 21031,25 միովորով Արգենտինայի հավաքականն է:
4-10-րդ հորիզոնականները զբաղեցնում են Սերբիայի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Խորվաթիայի, Ղազախստանի, Ավստրիայի և Իսրայելի հավաքականները:






