Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան «ողջունում է Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների միջեւ երկխոսության շարունակումը», տեղեկացնում է «Երկիր» թերթը: ՌԴ ԱԳՆ ղեկավարը նշել է, որ նախագահները պարբերաբար հանդիպում են եւ քննարկում ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղիները: «Ռուսաստանը, Ֆրանսիան, ԱՄՆ-ը` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ, իմանալով, որ Իլհամ Ալիեւը եւ Ռոբերտ Քոչարյանը մասնակցում են Եվրախորհրդի գագաթաժողովին, առաջարկել են նրանց երկկողմ հանդիպում անցկացնել»,- ասել է Լավրովը: Միեւնույն ժամանակ նախարարը հրաժարվել է զրույցի բովանդակության մանրամասներ հաղորդել: