ՖԻՖԱ-ն ու խաղացողների արհմիությունը (FIFPro) հրապարակել են 2012թ. խորհրդանշական հավաքականի դարպասապահի կոչման հավակնորդների ցուցակը:
Ցուցակում ընդգրկվել են, Ջանլուիջի Բուֆոնը (Իտալիա, «Յուվենտուս»), Պետր Չեխը (Չեխիա, «Չելսի»), Ջո Հարթը (Անգլիա, «Մանչեսթեր Սիթի»), Մանուել Նոյերը (Գերմանիա, «Բավարիա»), ինչպես նաև Իկեր Կասիլյասը (Իսպանիա, «Ռեալ» Մադրիդ), որը ճանաչվել է վերջին չորս տարվա լավագույն դարպասապահ:
Քվեարկությանը մասնակցում են 50 հազար պրոֆեսոինալ ֆուտբոլիստներ, որոնք խաղացողների արհմիության անդամ են ողջ աշխարհում:
Դարպասապահից բացի, խորհրդանշական հավաքականի կազմում կընտրվեն չորս պաշտպաններ, չորս կիսապաշտպան և երկու հարձակվող: 2012 թվականի «աշխարհի հավաքականի» կազմը կհրապարակվի Ցյուրիխում կայանալիք արարողության ժամանակ, որը տեղի կունենա 2013 թվականի հունվարի 7-ին:






