AM
20 Նոյեմբեր 2012 - 11:17 AMT

Ժերոմ Վալկյե. 2018-ի ԱԱ-ի մարզադաշտերում ֆուտբոլային խուլիգանություն և միջադեպեր չեն լինի

ՖԻՖԱ-ի գլխավոր քարտուղար Ժերոմ Վալկյեն, ով այցով գտնվում է Սանկտ Պետերբուրգում, հայտարարել է, որ մարզադաշտերում անթույլատրելի են ֆուտբոլային խուլիգանությունը և միջադեպերը: Բարձրաստիճան պաշտոնյան համոզմունք է հայտնել, որ նման պահեր չեն կրկնվի 2017-ի Կոնֆեդերացիայի գավաթի և 2018-ի աշխարհի առաջնության ժամանակ:

«ԱԱ մարզադաշտը տարբերվում է սովորական մարզադաշտերից: Կա անվտանգության 1 կմ-անոց արգելք, յուրաքանչյուր տոմսի վրա կա երկրպագուի անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի համարը: Մենք կարող ենք ստուգել խուլիգանների ցուցակներով, ոստիկանության ցուցակներով»,- նրա խոսքերը հաղորդում է «Ինտերֆաքսը»: