Լեգենդար բրազիլացի ֆուտբոլիստ Ռոմարիոն գերմանական մամուլին տված հարցազրույցում կոչ է արել ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատերին հրաժարական տալ:
«Բլատերի անվան հետ են կապված ՖԻՖԱ-ի բոլոր խնդիրները: Կազմակերպության համար ավելի լավ կլինի, եթե նա հեռանա: Եթե ես ընտրություն ունենայի, ապա ես որպես ՖԻՖԱ-ի նախագահ կընտրեի Ֆրանց Բեկենբաուերին: Նա այդ պաշտոնում լավագույն թեկնածուն է: Բոլոր գիտեն, որ նա ֆուտբոլում լավ անուն ունի: Նա կարող է փրկել ՖԻՖԱ-ն կործանումից»,- հայտարարել է Ռոմարիոն, ով հայտնի է իր սուր արտահայտություններով:






