Նոյեմբերի 20-ին Սանկտ Պետերբուրգում կայացել է մամլո ճեպազրույց` նվիրված 2018-ի ֆուտբոլի աշխարհի առաջնության նախապատրաստությանը:
Այդ միջոցառման ընթացքում ՌԴ սպորտի նախարար Վիտալի Մուտկոն նշել է քաղաքների անունները, որոնք «Ռոսսիա-2018» կազմկոմիտեն ընտրել է 2017-ի Կոնֆեդերացիայի գավաթի անցկացման համար:
Դրանց թվի մեջ են մտել Մոսկվան, Սանկտ Պետերբուրգը, Սոչին և Կազանը:
2012-ի դեկտեմբերին այս քաղաքները կքննարկվեն ՖԻՖԱ-ի գործադիր կոմիտեում, այդ ժամանակ էլ կընդունվի վերջնական որոշում, հաղորդում է sport-express.ru-ն:






