AM
18 May 2005 - 04:24 AMT

ԵԽ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ ՉԻ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԹԵԼԱԴՐԵԼ, ԹԵ ԻՆՉՊԻՍԻ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԵՏՔ Է ՈՒՆԵՆԱՆ ԿՈՎԿԱՍԻ ԵՐԿՐՆԵՐԸ

Եվրոպայի Խորհրդի Գլխավոր քարտուղար Թերի Դեւիսը, անդրադառնալով կովկասյան տարածաշրջանի հակամարտություններին, հայտարարել է, որ չի պատրաստվում թելադրել, թե ինչպիսի հարաբերություններ պետք է ունենան ԵԽ կազմի մեջ մտնող երկրները: «Եվ ես մատդիր չեմ միակողմանիորեն պաշտպանել որեւէ կողմի շահերը: Որպես Եվրոպայի Խորհրդի Գլխավոր քարտուղար ես մեկ անգամ եւս հայտարարում եմ, որ Աբխազիան եւ Հարավային Օսիան հանդիսանում են Վրաստանի անբաժանելի մասը, Չեչենական հանրապետությունը` Ռուսաստանի, Լեռնային Ղարաբաղը` Ադրբեջանի»,-նշել է նա: Թ.Դեւիսը անդրադարձել է նաեւ Վրաստանի տարածքից ռուսական ռազմակայանների դուրս բերման հարցին.«Անհրաժեշտ է դուրս բերել ռազմակայանները Վրաստանի տարածքից: Այդ հարցի կարգավորումը մտնում է ԵԱՀԿ իրավասությունների մեջ», հաղորդում է ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը: