AM
18 Մայիս 2005 - 04:54 AMT

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՇՓՄԱՆ ԳԾԻ ԴԻՏԱՐԿՈՒՄԸ ՀԵՏԱՁԳՎԵԼ Է

Մայիսի 17-ին նախատեսվող Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի դիտարկումը հետաձգվել է մինչեւ մայիսի 20-ը: Նշենք, որ ղարաբաղյան կողմից շփման գծի դիտարկումը պետք է իրականացվեր ԵԱՀԿ ղեկավարի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Միրոսլավ Վիմետալի եւ Ալեքսանդր Սամարսկու կողմից, իսկ ադրբեջանական կողմից` դաշտային օգնականներ Պիտեր Քիյի եւ Իմրե Պալատինուսի կողմից: