AM
18 May 2005 - 05:18 AMT

ԲԵԼԳԻԱՅՈՒՄ ՀԵՏԱՁԳՎԵԼ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՐՔՄԱՆ ՀԱՄԱՐ ՔՐԵԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ

Բելգիայի խորհրդարանը տեղափոխել է Հայոց ցեղասպանության հերքման համար պատժաչափեր սահմանող օրենքի նախագծի նախատեսված քննարկումները, հաղորդում է «Երկիր» թերթը: Խորհրդարանը նման որոշում է ընդունել` օրակարգի խիստ խիտ լինելու պատճառով: Ենթադրվում է, որ եթե օրենքի այդ նախագիծն ընդունվի Բելգիայի սենատի արդարադատության հանձնաժողովի կողմից, ապա այն վավերացման կդրվի խորհրդարնի գլխավոր խորհրդում` ընթացիկ տարվա հուլիսին: