Դոնեցկի «Շախտյորը» դուրս է եկել Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ` նախքան խմբային փուլի եզրափակիչ տուրը:
Հենրիխ Մխիթարյանի ակումբը Դանիայում 5:2 հաշվով հաղթանակ է տարել «Նորշելլանդի» նկատմամբ: Այսպիսով, Е խմբում «Շախտյորը» հավաքել է 10 միավոր և գլխավորում է մրցաշարային աղյուսակը:
Խաղից հետո ուկրաինական թիմի գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն ասել է, որ ինքը շատ հպարտ է այս հաղթանակով. «Շատ գոհ եմ, որ 5 տուրերից հետո ունենք 10 միավոր, սակայն պետք է ընդգծեմ, որ կարող էինք մեկ կամ երկու միավորով ավել ունենալ: ՉԼ-ում և Ուկրաինայի առաջնությունում ունեցած արդյունքները մեր խաղի լավագույն գնահատականն է»,-Լուչեսկուի խոսքը փոխանցում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Նա նաև ընդգծել է, որ այս խաղում հաշիվը պետք է լիներ 2:10, սակայն ինքը շատ հպրատ է իր թիմով:






