AM
25 February 2003 - 14:55 AMT

ԱՄՆ ԿՈՆԳՐԵՍԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԽՄԲԻՆ Է ՄԻԱՑԵԼ ՖԼՈՐԻԴԱՅԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ

Ֆլորիդա նահանգից հանրապետական-կոնգրեսական Թոմ Ֆինին նախորդ օրը հայտարարել է ԱՄՆ Կոնգրեսի Հայաստանի աջակցության խմբին միանալու իր որոշման մասին: Ինչպես հաղորդում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը, Թոմ Ֆինիի միացմամբ Խմբի ներկայացուցիչների թիվը հասել է 119-ի: Թոմ Ֆինին ԱՄՆ Կոնգրեսում ընտրվել էր անցյալ տարվա նոյեմբերին: Մինչ այդ նա հանդիսացել է Ֆլորիդա նահանգից Ներկայացուցիչների պալատի անդամ: