AM
22 Նոյեմբեր 2012 - 06:05 AMT

«Շիրակն» ավելի է ամրապնդել Բարձրագույն խմբի առաջնության առաջատարի դիրքերը

Կայացել են Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 26-րդ տուրի հետաձգված երեք հանդիպում: «Շիրակը» hանրապետական ստադիոնում 2:1 հաշվով առավելության է հասել «Փյունիկի» նկատմամբ և ավելի ամրապնդել առաջատարի դիրքերը: Գյումրիի թիմն արդեն ունի 65 միավոր և 2-րդ տեղը զբաղեցնող «Միկայից» առաջ է անցել 5 միավորով:

«Միկան» հյուրընկալվելիս ոչ ոքի`1:1, է խաղացել «Բանանցի» հետ: 3-րդ տեղը զբաղեցնող «Իմպուլսը» 3:0 հաշվով հաղթել է «Գանձասարին»: Դիլիջանյան թիմն ունի 48 միավոր:

«Ուլիսն» ու «Արարատը» 26-րդ տուրի հանդիպումն անցկացրել են նոյեմբերի 7-ին, այն ավարտվել է 0:0 հաշվով: