ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում տեղի է ունեցել սեմինար-հանդիպում` նվիրված ՀՖՖ ակումբների արտոնագրման համակարգին: Սեմինարը կազմակերպել էր ՀՖՖ Արտոնագրման բաժինը Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության մասնակից ակումբների համար: Սեմինարն անցկացրել է ՈՒԵՖԱ-ի Ֆինանսական արդար խաղի պատասխանատու Ֆիլիպ Ռասմուսենը:
Սեմինարի նպատակն էր ակումբների գլխավոր քարտուղարներին և հաշվապահներին ծանոթացնել ՈՒԵՖԱ-ի ակումբների արտոնագրման համակարգին և ֆինանսական արդար խաղի վերջին նորամուծություններին և տենդենցներին, որոնք հիմնականում վերաբերում են ՈՒԵՖԱ-ի ակումբների արտոնագրման և ֆինանսական արդար խաղի 2012 թվականի կանոնակարգում տեղ գտած փոփոխություններին և արտոնագրման համակարգի ֆինանսական չափանիշի պահանջներին:
Մասնավորապես ներկայացվել է ֆինանսական արդար խաղի կիրառելիությունը և առկա պահանջները, որոնք ուժի մեջ են մտնելու գալիք 2013-14 թվականների մրցաշրջանում:






