ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատերը հայտարարել է, որ 2012թ Օլիմպիական խաղերի անցկացումից հետո Անգլիան ապացուցեց, որ ի զորու է անցկացնել խոշորագույն սպորտային միջոցառումներ, ուստի պետք չէ բացառել, որ առաջիկայում այդ երկրին կվստահվի ֆուտբոլի աշխարհի առաջնության անցկացման իրավունքը:
Անգլիան այն երկրներից է, որոնք 2018թ աշխարհի առաջնության անցկացման հայտ էին ներկայացրել,սակայն իրադարձության անցկացումը վստահվել է Ռուսաստանին:
«Օլիմպիադա-2012-ը ապացուցեց, որ Անգլիան ի զորու է անցկացնել թոփ-մակարդակի միջոցառումներ»,-Բլատերի խոսքը փոխանցում է BBC-ին:






