Ռուսաստանում 2018-ին կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնության երկրպագուների մեկ երրորդն արտերկրից կժամանի, հայտարարել է «Ռուսաստան-2018» կազմկոմիտեի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Սորոկինը:
«Նախապես հնարավոր չէ հստակ կանխատեսել, թե որքան կլինենե երկրպագուները՝ 75 թե 95 տոկոսով կզբաղեցնեն մարզադաշտի տեղերը,-ասել է Սորոկինը:-Ամեն ինչ կախված է վիճակահանությունից: Սակայն մենք լավ մակարդակի այցելություն ենք ակնկալում: ՖԻՖԱ-ում մեզ ասում են, որ նախորդ առաջնությունների համեմատ հարմար կլինի թռչել դեպի ՌԴ: Հարավային Ամերիկայից շատ հեռու չէ, Ասիայից հարմար է, Եվրոպայից՝ մոտ է: Մենք ակնկալում ենք, մոտ 2 մլն մարդու այցելություն արտերկրից, այսինքն, հավանաբար հանդիսատեսի մեկ երրորդը կկազմեն արտերկրից ժամանած երկրպագուները»:






