ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի Խորհուրդը Պետերբուրգում կքննարկի Աֆղանստանի խնդիրները, հայտնել են միջոցառման կազմակերպիչները:
Նիստին կմասնակցեն ՌԴ Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը, որը նաև գլխավորում է ՀԱՊԿ ԽՎ-ն, ՌԴ ԱԽ Խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, հայտնում է ՌԲԿ-ն:
Խորհրդի անդամները կքննարկեն Աֆղանստանից կոալիցիոն ուժերի դուրսբերման հետևանքները:
Բացի այդ, նիստի օրակարգում է ՀԱՊԿ ԽՎ համագործակցությունը ԱԽ քարտուղարների կոմիտեի հետ ՀԱՊԿ անդամ երկրների հավաքական անվտանգության ապահովման խնդիրների լուծման ժամանակ: