AM
19 Մայիս 2005 - 07:01 AMT

ՀՈԼԻՎՈՒԴՈՒՄ ԿԿԱՅԱՆԱ ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԳԻ 17-ՐԴ ՄՐՑՈՒՅԹԸ

Վաղը Հոլիվուդում կկայանա հայկական երգի ավանդական 17-րդ մրցույթը, որին կմասնակցեն ավելի քան 100 հայ կատարողներ ԱՄՆ-ից եւ այլ երկրներից: Մրցույթը բավականին հեղինակավոր է համարվում: Հաղթողներին կհանձնվի «Անուշ» մրցանակը, որը Հոլիվուդում անվանել են «հայկական երգի «Օսկար» : Մրցույթը կանցկացվի «հոլիվուդ փալադիում» դահլիճում: Կհնչեն տարբեր ժանրի ստեղծագործություններ` ջազ, ռոկ, ժողովրդական երգ, տեղեկացնում է «Երկիր» թերը: