Ավարտվել է ՀՀ նախագահի մրցանակի համար անցկացված «Լավագույն մարզական բակ», «Լավագույն քաղաքային մարզական համայնք» և «Լավագույն գյուղական մարզական համայնք» 2012 թվականի հանրապետական ստուգատեսը, որի արդյունքում լավագույն մարզական բակ է ճանաչվել Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Մայիսի 9-ի թիվ 51 շենքի հարակից բակը:
Լավագույն քաղաքային մարզական համայնք է ճանաչվել Սյունիքի մարզի Քաջարան քաղաքը և լավագույն գյուղական մարզական համայնք՝ Շիրակի մարզի Ամասիա գյուղը, հաղորդում է Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը:
Ստուգատեսին մասնակցության հայտ են ներկայացրել լավագույն քաղաքային մարզական համայնքի համար՝ 9, լավագույն գյուղական մարզական համայնքի համար՝ 8 և լավագույն մարզական բակի համար՝ 9 մարզից մեկական համայնք և Երևան քաղաքից երեք վարչական շրջան (Ավան, Աջափնյակ, Շենգավիթ):
Լավագույն համայնքները, ինչպես նաև 2-րդ և 3-րդ գրաված համայնքները ընտրվել են հանձնաժողովի հատուկ նիստում:






