2013-ի փետրվարի 7-ին Սոչիում օլիմպիական առաջնորդների սեմինարի ժամանակ կկայանա ազգային օլիմպիական կոմիտեների ղեկավարներին 2014-ի Օլիմպիական խաղերի հրավիրատոմսերի հանդիսավոր հանձնումը:
«Սոչի 2014» կազմակոմիտեի նախագահ Դմիտրի Չերնիշենկոն հայտարարել է, որ հրավիրատոմսերն անձամբ կհանձնի Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Ժակ Ռոգեն:
«Սոչիում այդ հանդիպման ժամանակ տարբեր երկրների օլիմպիական կոմիտեների ղեկավարները կկարողանան դիտել սպորտային օբյեկտները, որոնք արդեն պատրաստ են 2014-ի ձմեռային Օլիմպիական խաղերի անցկացմանը` «Բոլշոյ» հոկեյի սառցե պալատը, «Այսբերգ» գեղասահքի պալատը, «Ռոզա Խուտոր» լեռնադահուկային համալիրը»:
Հայտնի է, որ հանդիպման ծրագրում ներառված է սառցե շոու անվանի ռուս մարզիկների մասնակցությամբ:






