AM
23 Նոյեմբեր 2012 - 09:06 AMT

Լեոնիդ Ազգալդյանի անվան ջրագնդակի հուշամրցաշարին կմասնակցեն 6 թիմեր

Երևանի «Սպիտակ» մարզաառողջարարական համալիրի լողավազանում նոյեմբերի 24-ին կանցկացվի արցախյան ազատամարտի հերոս, նախկին ջրագնդորդ Լեոնիդ Ազգալդյանի ավանդական հուշամրցաշարը:

Միջոցառումը նախաձեռնել են ջրագնդակի հայկական դաշնությունը , «Լեոնիդ Ազգալդյան» բարեգործական հիմնադրամը և « Ինստիգեյթը »:

Հուշամրցաշարին կմասնակցեն Երևանի 6 թիմեր, դրանք են «Մասիսը», « Երևանը», «Վիկտորիան», « Արմադան», «Ակվա Լենդը» և « Սպիտակը», հաղորդում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը: