AM
23 Նոյեմբեր 2012 - 10:00 AMT

«Fair Play» դասակարգման աղյուսակում 1-ին տեղում է «Փյունիկը»

ՀՖՖ-ն ներկայացրել է այն ակումբների ցուցակը, որոնք արժանացել են «Արդար խաղի» մրցանակին:

Հայաստանի Բարձրագույն և Առաջին խմբերի առաջնությունների համապատասխանաբար չորրորդ և երրորդ շրջանների հանդիպումների արդյունքում «Fair Play» դասակարգման աղյուսակում առաջին տեղն է զբաղեցրել «Փյունիկը», երկրորդում «Իմպուլսն» է, իսկ երրորդում` «Շիրակը»:

Առաջին խմբում ևս «Փյունիկն» է հաղթող ճանաչվել: Նրան հետևում են «Բանանցը» և «Շենգավիթը»: