ԱՄՆ Կոնգրեսի պատվիրակությունը հունիսին կայցելի Թուրքիա, ինչպես նաեւ Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի երկրներ: Այդ մասին հաղորդել է ԱՄՆ Կոնգրեսի արտաքին կապերի կոմիտեի անդամ Չակ Գեյգլը մայիսի 19-ին ԱՄՆ Կոնգրեսի Աթաթուրթի ամերիկյան ընկերության ժողովում ունեցած ելույթի ժամանակ: Նա նաեւ նշել է, որ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան հիմնական արտահանման խողովակատարի ադրբեջանական մասի շահագործումը մեծ առաջխաղացում է թուրք-ամերիկյան կապերում: «Ես եղել եմ նախագծի պաշտպանը հենց առաջին օրերից: Միավորելով տարածաշրջանի պետությունների շահերը, նավթատարը թույլ կտա երկարատեւ հարաբերություններ կառուցել երկրների միջեւ»,-ասել է նա: Ըստ Գեյգլի, ԱՄՆ արտաքին քաղաքականությունը վերապրում է Խորհրդային Միության փլուզումից հետո առաջացած նոր իրողություններին անցնելու ծանր ժամանակաշրջան: Ունենալով կարեւոր աշխարհաքաղաքական դիրքորոշում, Թուրքիան կարեւոր դեր է կատարում Հարավային Կովկասի, Կենտրոնական Ասիայի եւ Մերձավոր Արեւելքի տարածաշրջանում: ԱՄՆ շահերը այդ տարածաշրջանում անպայման պետք է հաշվի առնեն նաեւ Թուրքիային, նշել է նա: