AM
25 February 2003 - 14:08 AMT

ԱՊՀ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎԸ ԿԿԱՅԱՆԱ ՄԱՅԻՍԻ ՎԵՐՋԻՆ ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳՈՒՄ

ԱՊՀ պետությունների ղեկավարների հերթական գագաթնաժողովը կկայանա մայիսի 30-ին Սանկտ Պետերբուրգում, որտեղ նախագահները կհավաքվեն քաղաքի 300-ամյակի տոնակատարությանը մասնակցելու համար: Ռուսաստանի փոխվարչապետ Վալենտինա Մատվիենկոյի խոսքերով` ԱՊՀ ղեկավարների հանդիպումը կընթանա Նեւա գետի վրա` նավում: Նշենք, որ Սանկտ Պետերբուրգում կայանալիք գագաթնաժողովի շրջանակներում նախատեսված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպումը: