AM
26 Նոյեմբեր 2012 - 06:23 AMT

«Դինամոյում» «Սպարտակի» նկատմամբ հաղթանակը պատմական են կոչել

Ռուսաստանի առաջնության 17-րդ տուրում «Դինամոյի» հաղթանակը «Սպարտակի» նկատմամբ պատմական են կոչել: Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկու թիմը 5:1 հաշվով հաղթանակ է տարել:

Խաղից հետո «Սպարտակի» ղեկավարությունը հայտարարել է գլխավոր մարզիչ Ունաի Էմերիի պաշտոնաթողության մասին: «Դինամոյի» գլխավոր մարզիչ Դան Պետրեսկուն կոչ է արել երկրպագուներին և թիմին չտրվել էյֆորիային: «Դինամոն» հավաքել է 24 միավոր և մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 9-րդ հորիզոնականը: