Բրազիլիայում ավարտվել է ֆուտբոլի աշխարհի առաջնության թալիսմանի անվան ընտրության քվեարկությունը: Առաջնությունը այս երկրում կանցկացվի 2014թ:
Ինչպես հաղորդում է ՖԻՖԱ-ի գլխավոր կայքը, դեղնա-կապույտ զրահակիրը, որը Բրազիլիայում անհետացող կենդանատեսակ է, կոչվելու է Ֆուլեկո:
Քվեարկությանը մասնակցել է ավելի քան 1.7 մլն մարդ, որոնց մեծ մասը քվեարկել է Ֆուլեկո անվան օգտին: Մյուս տարբերակներն էին Զուզեկոն և Ամիջուբին:
Հանրությանը Ֆուլեկոն առաջին անգամ կներկայացվի Կոնֆեդերացիաների գավաթ-2013-ի վիճակահանության ժամանակ, որը կկայանա դեկտեմբերի 1-ին, հաղորդում է championat.com-ը:






