«Կուբան» ֆուտբոլային ակումբը Ռուսաստանի պրեմյեր-լիգայի 17-րդ տուրում հաղթանակ է տարել «Կռիլյա Սովետովի» նկատմամբ: Կրասնոդարյան ակումբը հաղթանակ է տարեկլ 4:1 հաշվով:
Երկրորդ խաղակեսում «Կուբանի» կազմում ինքնագոլի հեղինակ է դարձել Արաս Օզբիլիսը: Իսկ 71-րդ րոպեին Մարկոս Պիզելլին իրացրել է տուգանային և հաշիվը դարձրել 3:1:
Խաղի արդյունքում «Կուբանը» հավաքել է 31 միավոր և մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը: Հաջորդ անգամ «Կուբանը» կհանդիպի «Կրասնոդարի» հետ: Խաղը կկայանա նոյեմբերի 30-ին:






