«Դինամոյի» դարպասապահ Ռոման Բերեզովսկին Ռուսաստանի պրեմյեր-լիգայի 17-րդ տուրի «Սպարտակի» հետ խաղից հետո շնորհակալություն է հայտնել իր թիմի պաշտպաններին` հուսալի խաղի համար, ինչպես նաև կարծիք է հայտնել, որ «Սպարտակին» խանգարեց Չեմպիոնների լիգայում «Բարսելոնայի» հետ հանդիպումից հետո եղած հոգնածությունը:
«Այս խաղի ժամանակ ես քիչ աշխատանք ունեի, ուստի փորձում էի շատ շարժվել` չսառելու համար: Ամբողջ թիմը հրաշալի խաղաց, այդ թվում` նաև պաշտպաններն ու հենակետայինները»,-Բերեզովսկու խոսքը փոխանցում է sport-express.ru-ն: «Դինամոյի» դարպասապահը խոստովանել է, որ չէր ցանական գնդակ բաց թողնել, սակայն գլխավորը հաղթանակն է:






