AM
26 Նոյեմբեր 2012 - 06:45 AMT

АТР վարկանիշում Դավիթ Նալբանդյանը իջել է 81-րդ հորիզոնական

Նոյեմբերի 26-ին АТР-ն հրապարակել է աշխարհի ուժեղագույն թենիսիստների հերթական վարկանիշային ցուցակը: Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը 635 միավորբերով իջել է 81-րդ հորիզոնական:

Համաշխարհային վարկանիշը գլխավորում է Australian Open-ի և ATP World Tour Finals-ի չեմպիոն Նովակ Ջոկովիչը: «Մեծ սաղավարտ»-2012-ի մյուս մրցաշարերի չեմպիոններ Ռոջեր Ֆեդերերը և Էնդի Մարրեյը զբաղեցնում են 2-3 հորիզոնականները: Ներկայումս Դավիթ Նալբանդյանն Արգենտինայում մարզվում է և պատրաստվում Copa Peugeot մրցաշարին, որը կանցկացվի դեկտեմբերի 6-9 Բուենոս Այրեսում: