AM
26 Նոյեմբեր 2012 - 06:59 AMT

Դավիթ Նալբանդյանը համոզված է, որ Արգենտինան ի զորու է նվաճել Դևիսի գավաթը

Դավիթ Նալբանդյանը համոզմունք է հայտնել, որ իր հավաքականը ի զորու է դառնալ Դևիսի գավաթի հաղթող:

«Մենք պետք է նվաճենք Դևիսի գավաթը: Կարծում եմ, որ մենք կարող ենք դա անել: Այժմ մենք ունենք հրաշալի թիմ»,-հայտարարել է Նալբանդյանը:

Դևիսի գավաթ-2013-ի մեկնարկային խաղը արգենտինացիները կանցկացնեն Գերմանիայի դեմ, փետրվարի 1-3-ը: Հաղորդվում է նաև, որ այս խաղում հավաքականին օգնել չի կարողանա Խուան Մարտին Դել Պոտրոն, փոխանցում է gotennis.ru-ն: