AM
26 November 2012 - 09:12 AMT

Ուկրաինացի քաղաքագետը հայկական սփյուռքի զարմանալի հատկությունների մասին

«Հայ համայնքներն աշխարհի տարբեր երկրներում զարմանալի առանձնահատկություն ունեն: Մի կողմից հայերը խորը կապ են պահպանում պատմական հայրենիքի հետ, մյուս կողմից՝ ամուր կերպով արմատավորվում են նոր հայրենիքում, զգալով իրենց որպես այդ երկրի քաղաքացիներ, աշխատելով հանուն նրա բարգավաճման: Անշուշտ, դա հնարավոր է միայն այն դեպքում, եթե նոր հայրենիքը բաց է ու հյուրընկալ նրանց հանդեպ»,-հայտարարել է Analitika.at.ua-ին տված մեկնաբանության մեջ ուկրաինացի քաղաքագետ Միխայիլ Բելեցկին:

Ըստ նրա, հանրահայտ է, թե որքանով են հայերը ներդաշնակ ինտեգրվել այնպիսի երկրների կյանքին ու մշակույթին, ինչպիսիք են Ռուսաստանը, Ֆրանսիան, ԱՄՆ-ն, թե որքան հայեր են այնտեղ դարձել գիտության, մշակույթի գործիչներ, ազգային հերոսներ:

«Վաղեմի ժամանակներից իր դռները հայերի առջև բացել է նաև Ուկրաինան: Ուստի, զարմանալի չէ, որ հայերից շատերի դերն այստեղ նույնպես նշանակալից է եղել: Բավական է հիշեր Սերգեյ Փարաջանովի անունը:

Այդ ավանդույթի հունում է նաև հայերի մասնակցությունը Ուկրաինայի քաղաքական կյանքին:

Մաղթենք Գերագույն ռադայի նորընտիր հայ պատգամավորներին հիշել ընտրողների առջև իրենց պարտքի մասին: Նրանց կարող է օրինակ ծառայել հայտնի իրավապաշտպան, պատգամավոր Հենրիխ Ալթունյանը»,-հայտարարել է քաղաքագետը: