Մայիսի 21-ին Կրասնոդարի օդանավակայանից Երեւան երթուղով թռիչք է կատարել անօրինական բնակության եւ աշխատանքային գործունեության համար վտարված Հայաստանի 24 քաղաքացիներով լի ինքնաթիռ: Ինչպես պատմել է Կրասնոդարի օդանավակայանի միգրացիայի վերահսկման բաժնի պետ Ալեքսանդր Լիննիկը, պաշտոնական վտարումից առաջ բոլոր անօրինական միգրանտները ճանաչվում են նոն գրանտ անձ: Դա նշանակում է, որ հինգ տարվա ընթացքում նրանց արգելվում է մուտք գործել Ռուսաստանի տարածք: