Հայկական տնտեսական պատվիրակությունը, որը գլխավորում է երկրի գյուղատնտեսության փոխնախարարը, երեկ ժամանաել է Մազանդարան, հաղորդում է «Իռնա» գործակալությունը: Իր քառօրյա այցի ընթացքում հյուրերը մտադիր են քննարկել Մազանդարանի վարչակազմի ներկայացուցիչների հետ առեւտրատնտեսական համագործակցության ընդլայնման ուղիները: Երեկ հայկական պատվիրակությունը բանակցություններ է վարել Մազանդարան նահանգի ձեռներեցների, գործարարների եւ տնտեսական գերատեսչությունների ղեկավարների հետ: Այսօր տեղի է ունեցել պատվիրակության հանդիպումը Մազանդարանի նահանգապետի հետ, որի ընթացքում հյուրերը հայտարարել են տարբեր ուղղություններով երկկողմ համագործակցությունը ընդլայնելու շահագրգռվածության մասին: Հաջորդ օրերին Սամուել Ավետիսյանը, Հայաստանի գյուղատնտեսության փոխնախարարը եւ նրան ուղեկցող պատվիրակությունը կայցելեն մսամթերային եւ կաթնամթերային արտադրության մի շարք համալիրներ, անասնաբուծական տնտեսություններ եւ որոշ արդյունաբերական ձեռնարկություններ: Հայկական պատվիրակության այցի նպատակը առավելագույն փոխգործակցության ապահովումն է Հայաստանի եւ Մազանդարանի գործարար եւ տնտեսական շրջանակների միջեւ, ինչպես նաեւ կողմերի հարաբերությունների զարգացումը: Այցի ընթացքում, որը կտեւի մինչեւ հինգշաբթի, հայկական պատվիրակությունը մտադիր է նաեւ ստորագրել մի շարք հուշագրեր Մազանդարանի տնտեսական գերատեսչությունների ղեկավարմերի հետ: