Հարավ-աֆրիկյան հանրապետությունը 2010թ ֆուտբոլի աշխարհի առաջնության անցկաման վրա ծախսել է ավելի քան 3 մլրդ դոլար, ասվում է աֆրիկյան մայրցամաքում պատմության մեջ առաջին առաջնության ծախսերի վերաբերյալ կառավարության հրապարակած վերջնական հաշվետվությունում:
Առավել մեծ գումար է ներդրվել տրանսպորտային ենթակառուցվածքում` 1,3 մլրդ դոլար: Եվս 392 մլն դոլար ծախսվել է հիմնական նավահանգիստների վրա:
Մարզադաշտերի կառուցման և արդիականացման վրա ծախսվել է 1,1 մլրդ դոլար:
Հաջորդ տարվա սկզբին ՀԱՀ-ը կընդունի Աֆրիկայի ֆուտբոլի առաջնության եզրափակիչը, ինչպես նաև կներկայցնի 2024թ Ամառային Օլիմպիական խաղերի անցկացման հայտ:






