Նոյեմբերի 30-ին «Միկա» մարզադահլիճում տեղի կունենա Հայաստանի ձյուդոյի պատանիների առաջնությունը, որին մասնակցելու են 1996-1998 թվականներին ծնված ձյուդոիստներ: Մրցումը անց կկացվի մեկ օրում 3 տատամինների վրա:
Առաջնության գլխավոր մրցավարն է լինելու միջազգային կարգի մրցավար Արարատ Մարտիրոսյան:
Մրցման արդյունքում կձևավորվի հավաքականի կազմը, որը կնախապատրաստվի 2013 թվականի օգոստոսի 8-11 անցկացվելիք պատանիների աշխարհի առաջնությանը: Աշխարհի առաջնությունը միակ վարկանիշային մրցաշարն է 2014 թվականի պատանիների 2-րդ Օլիմպիական խաղերի համար:






