AM
25 May 2005 - 04:50 AMT

ՌՈՒՍ ՎԵՐԼՈՒԾԱԲԱՆ. ՂԱՐԱԲԱՂԻ ՇՈՒՐՋ ՍՏԵՂԾՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿԻՑ ՊԵՏՔ Է ԴՈՒՐՍ ԳԱԼ

Պատասխանելով այն հարցին, թե արդարացված էր արդյոք անվտանգության գոտու ստեղծումը Ղարաբաղի բնակչության համար` Սանքտ Պետերբուրգի հումանիտար եւ քաղաքագիտական «Ռազմավարություն» կենտրոնի նախագահ Ալեքսանդր Սունգուրովը նշել է.«Դուք գիտեք, ես այնտեղ չեմ եղել, սակայն գիտեմ, որ դրանք շրջաններ են,որտեղից հակամարտության տարիներին գնդակոծվել են Ղարաբաղի գյուղերը, հայկական գյուղերը, ուստի ռազմավարական թիրախի տեսակետից հարկավոր էր, որ այդ շրջանները վերահսկվող լինեն», հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: Ալեքսանդր Սունգուրովի խոսքերով, եթե հարցին մոտենալ զուտ ռազմական ռազմավարական տեսակետից, ապա ամեն ինչ կարգին է, իսկ եթե մոտենալ խաղաղ ժամանակի տեսակետից, ապա դրանք վայրեր են, որտեղ մարդիկ են ապրել, այդ մասին պետք է մտածել եւ հասկանալ, որ դրանք կոնկրետ մարդիկ են: Եվ պետք չէ կարծել, որ հակառակ կողմում մարդիկ չեն: Ստեղծված իրավիճակը ռազմական գործողությունների եւ արյունահեղության արտացոլումն է, որից հարկավորէ դուրս գալ: