AM
27 November 2012 - 12:04 AMT

Ադրբեջանի ԶՈւ. Մահացել է բանակում ընդամենը մեկ ամիս ծառայած ժամկետային զինծառայողը

Ադրբեջանում մահացել է վերջերս ադրբեջանական բանակի շարքերը զորակոչված զինվորը: Ինչպես հայտնում է ադրբեջանական AZE.az կայքը, Ադրբեջանի ՊՆ մամլո ծառայության վրա հղումով, 18-ամյա Էլհան Էլմադդին օղլու Նավիզադեն տեղափոխվել է ՊՆ զինվորական հոսպիտալ: Բժիշկները նրա վիճակը գնահատել են ծանր: Սակայն, չնայած նրանց ջանքերից, երիտասարդի կյանքը փրկել չի հաջողվել:

Ըստ տարածված տեղեկատվության, զինվորը մահացել է թոքերի ու սրտանոթային անբավարարությունից:

Նշենք, որ մահացած զինվորը զորակոչվել էր 2012թ. հոկտեմբերին Սաբիրաբադի շրջանից: