Ցանկացած գործընթաց, որին մասնակցում են զուտ պետական կառույցներ, 21-րդ դարում արդեն քիչ արդյունավետ է: Այդ մասին հայտարարելէ Սանքտ Պետերբուրգի հումանիտար եւ քաղաքագիտական «Ռազմավարություն» կենտրոնի նախագահ Ալեքսանդր Սունգուրովը, մեկնաբանելով ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: Նրա խոսքերով, միջազգային գործընթացները ենթադրում են կառավարական կազմակերպությունների, գործարար կառույցների եւ ոչ կառավարական կազմակերպությունների գործակցություն: Ինձ թվում է, որ պետական մակարդակով տարվող ցանկացած բանակցությունները պետք է ուղեկցվեն ոչ կառավարական հասարակական կազմակերպությունների բանակցություններով: