Սանքտ Պետերբուրգի հումանիտար եւ քաղաքագիտական «Ռազմավարություն» կենտրոնի նախագահ Ալեքսանդր Սունգուրովը հնարավոր է համարում երրորդ կողմի կայանների տեղակայումը Վրաստանում ռուսական ռազմակայանների փոխարեն, հաշվի առնելով վրացական կողմի ձգտումը դառնալ ՆԱՏՕ-ի լիիրավ անդամ, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: «Ես դասվում եմ այն մարդկանց շարքին, որոնք կարծում են, թե ՆԱՏՕ-ն ներկա իրավիճակում, բարեփոխման ընթացքում, լավ եւ հետաքրքիր կազմակերպության օրինակ է»,-նշել է նա: Այժմ այդ կազմակերպությունը, անկասկած, ուղղված է կայունության ամրապնդմանը, ինչը հաստատվում է նաեւ նրանով, որ Դաշինքը հրաժարվեց մասնակցել իրաքյան արշավին: Թե հետագայում ինչպես կդասավորվի ՆԱՏՕ-ի էվոլյուցիան, բարդ է ասել, ավելացրել է նա: «ՆԱՏՕ-ի ցանկացած նոր անդամ կազդի քաղաքականության վրա, իսկ հույս դնել, օրինակ լատիշական ղեկավարության ողջամտության վրա ես չեմ կարող, ելնելով նրանից, թե այսօր այնտեղ ինչ է կատարվում: Բալթյան երկրների անդամակցությունը ՆԱՏՕ-ին ինքնին լավ է, սակայն դրանից հետո նրանց կողմից հարց հարուցվեց ` մենք խնդրում ենք, որ ՆԱՏՕ-ի ինքնթիռները թռիչքներ կատարեն մեր երկրների սահմանում: Նրանք խնդրել են, մյուսները` որոշել: Սակայն օգտակար էր արդյոք այդ որոշումը, կարծում եմ, ոչ, քանի որ այն նպաստեց հականատօյական տրամադրությունների աճին Ռուսաստանում: Հավանաբար, որոշակի ուժեր հենց այդ էին ցանկանում: Այդ պատճառով թե ինչեպս հետագայում կդասավորվի ՆԱՏՕ-ի էվոլյուցիան ես չեմ կարող ասել, թեեւ դրանից կախված կլինեն մեր հարաբերությունները»,-ընդգծել է Ա.Սունգուրովը: