AM
25 May 2005 - 06:10 AMT

ԵԱԳԽ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՀԱՄԱԺՈՂՈՎԻՆ ՔՆՆԱՐԿՎՈՒՄ Է ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ

Եվրաատլանտիկական գործընկերության խորհրդի կազմակերպած միջազգային անվտանգության հարցերին նվիրված առաջին համաժողովում քննարկվում է ղարաբաղյան հակամարտությունը: Այս մասին, լեհական PAP գործակալությանը տեղեկացրել է Լեհաստանի արտգործնախարար Ադամ Ռոտֆելդը, հաղորդում է «Gazeta Wyborcza»: Նրա խոսքերով` ԵԽ վեհաժողովը Վարշավայում անցկացնելու Լեհաստանի նախաձեռնության շնորհիվ, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ հաստատվել է շփում եւ կողմերի երկխոսությունը շարժվել է մեռյալ կետից: Ինչպես նշել է նախարարը, համաժողովի ընթացքում կքննարկվեն նաեւ վրաց-աբխազական եւ վրաց-օսիական հակամարտությունները, ինչպես նաեւ բալկանյան հակամարտությունները: Միջազգային անվտանգության հարցերով համաժողովն անցկացվում է Արա քաղաքում` (Շվեդիա) ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում: